ԳՇ պետն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին, քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:

Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, արդյունավետ աշխատանքի համար: շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031