«Ժամանակը ցույց կտա` չագուչն ում գլխին կկոտրվի»․ Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի կալանավորված համայնքապետերին՝ ասաց, որ իշխանությունները շարունակում են իրենց պոպուլիզմը և մարդկանց աչքերին փոշի ցանելը, իսկ իրականում տողատակով կատարվում են քաղաքական հետապնդումներ և վենդետաներ։

«Գրեթե բոլոր մարտնչող համայնքի ղեկավարներն այսօր կալանավորված են, և խնդրի դեպքում ո՞վ է փորձելու պաշտպանել Սյունիքի սահմանները։ Մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ականատես եղանք, թե, այսպես կոչված, վարչապետը եկավ Գորիս և հայտարարեց համայնքի ղեկավարներին՝ ամեն մեկդ կազմավորեք ջոկատներ և պաշտպանեք․ այդքան բան ասեց, գնաց, ու այդ օրվանից իրենք պաշտպանում են իրենց տները, իրենց հողը։ Հիմա ո՞վ է դա անելու, մեր կազմալուծված բանա՞կը, որն այսօր չի կարողանում թշնամուն Սև լճից քշի․․․ Այո, ես այստեղ տեսնում եմ միտում, ու կարծում եմ՝ շուտով մենք ականատես կլինենք ցավոտ զիջումների, որոնց մասին հնչեցվել է այլ երկրների ղեկավարների կողմից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, ապա հավելեց, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել կալանավորված համայնքապետերին։

Հարցին՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդյոք մասնաբաժին ունի՞ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Հակոբյանը բացասական պատասխան տվեց․

«Անհեթեթություն է, ո՛չ միջնորդավորված, ոչ էլ ուղիղ մասնաբաժին չունի»։

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ «չագուչը» կջարդվի կոմբինատի աշխատակիցների գլխին, Վահե Հակոբյանն ասաց․

«Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կկոտրվի»։

Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ Դուք կարող է լինեք ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը, Վահե Հակոբյանը փակագծեր չբացեց, միայն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս