Հայաստանում հանրությունը մոլորված է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Լուրերում տեսնում են, որ թշնամին գալիս, առանց մի կրակոցի հայ զինվորին դուրս է հանում իր մարտական դիրքից, ծնկի բերում, հետո հրահանգում հեռանալ իր հենակետից։ Տեսնում ու չեն կարողանում հասկանալ, թե ո՞նց է դա հնարավոր դարձել։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր բոյկոտեցին ԱԺ հերթական քառօրյան և հայտարարեցին, որ չեն պատարստվում մասնակցել սնդիկի կամ բյուջեի մասին քննարկումներին այն դեպքում, երբ ՀՀ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված և կան հարցեր, որոնց պատասխանները չեն ստացել:
Սփյուռքի գործերի հանձնակատարների թիվը կավելանա. գրասենյակը կդառնա ինստիտուտ:
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին. չեն մասնակցում ԱԺ նիստերին:
Ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող մեր աղբյուրն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո:
Ազգային ժողովի նիստը՝ ՈԻՂԻՂ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական եւ հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հակաօդային պաշտպանության C-400 զենիթահրթիռային համակարգի առաջին մեծ խումբը Հնդկաստան կմատակարարվի մինչեւ 2021 թվականի վերջը՝ առաջ անցնելով գրաֆիկից: Այդ մասին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը հայտնել է նոյեմբերի 15-ին Դուբայում բացված զենքի ցուցահանդեսում:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն սկսի փորձել փոխել Չինաստանը երկկողմ փոխգործակցության միջոցով, քանի որ դա հնարավոր չեն համարում: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բաձրաստիճան ներկայացուցիչ՝ ելույթ ունենալով լրագրղների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերի 15-ին կայանալիք վիրտուալ հանդիպմանը։
ԱՄՆ-ը եւ Իսրայելը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել կիբեռանվտանգության դեմ պայքարելու համար:
Գերանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 300 դեպքի նշագիծը 100 հազար մարդու հաշվով:
Կիրակի օրը Հայաստանի ինքնիշխան տարածքում արդեն երկրորդ ադրբեջանական մաքսակետի տեղադրումից, ու դրանից ժամեր առաջ՝ մի քանի հենակետեր Ադրբեջանին հանձնելուց հետո պաշտոնանկ արվեց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ում փոխարինեց ոչ ավել, ոչ պակաս․․․ Սուրեն Պապիկյանը՝ մարդ, ում զինվորական ծառայությունը նշանավորվել է վերադասի հետ ռազբորկայով և պաշտոնական կենսագրության մեջ թաքցված դատվածությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆեյլ (Ֆրանսիա)) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Եվրամիությունը պլանավորում է իր պատմության մեջ առաջին զորավարժությունները կազմակերպել 2023 թվականին: Նոյեմբերի 15-ին այդ մասին հաղորդել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով այն տեղեկատվությունը, որը բովանդակում է Միության անվտանգության հայեցակարգը, որը կստանա ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանումը։
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ավելի քան երկու տարի տևող հավաքների և ցույցերի կազմակերպման արգելքը կրկին երկարաձգվել է: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել են Վանի նահանգապետարանից:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների տրամադրած ոչ ճշմարիտ տեղեկատվության արդյունքում ինֆորմացիոն դաշտը լցվում է ադրբեջանական տեղեկատվությամբ:
Քննարկվել են սահմանային իրավիճակը, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը ստեղծված իրավիճակին և «Հայաստան» խմբակցության առաջիկա անելիքները:
Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ քաղաքական դաշտի հերթական թափառաշրջիկը՝ Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել: Սա նրա համար, թերևս, կարևոր նշանակում էր, որովհետև այս անձնավորությունը սրտի նրբագույն թրթիռներով է կապված Գերմանիայի հետ. սովորել է Բոխումի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում, ապա անցել Հագենի հեռակա համալսարանի վերապատրաստման ծրագիրը:
Այս իշխանության համար ձեր կյանքն ու ճակատագիրն արժեք չունեն, սրանք պատրաստ են ձեզ հանձնել, դավաճանել, միայնակ թողնել սահմանին, միայն թե իրենց իշխանությունը չճոճվի, անձնական բարեկեցությունը չտուժվի»։
«Կանխատեսելի էր, որ այս տարաձայնություններով լի սահմանային գործընթացներում անընդհատ լարվածության բռնկումներ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը պատմել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ իր զրույցի մասին:
«Թեև 5700-ից ավելի մարդ քվեարկել է իշխանության օգտին, սակայն, կարծում եմ, դա ավելի շատ այդ հարմարվողական զանգվածն է, որը առաջնորդվել է նաև իր անձնական մոտեցումներով։ Այս թիվը, կարելի է ասել, մնացորդային թիվ է, որը մնացել է Փաշինյանի «իզմերի» տակ, սակայն սա ժամանակի հետ լուծվելիք հարց է։ Փաստ է մեկ բան՝ իշխանությունն արձանագրել է պարտություն»,- ասաց Հակոբյանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-իր էջը:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացրածս մեկուկես նոյեմբերյան օրերն իմ մեջ անսասան հավատ առաջացրին, որ Լեռնային Ղարաբաղի հպարտ, ազատասեր և բարի ժողովրդին անհնար է կոտրել անգամ ՀՀ որևէ իշխանության ու նրանց տեղական հաճկատարների սատանայական դավաճանությամբ։ Դավաճանությամբ, որը պատրաստվում էր Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրից։
«Հայաստանում իշխանափոխություններից հետո տեղի են ունեցել բազմաթիվ նման գործողություններ, և դրանց պատշաճ վերլուծության համար նախ և առաջ անհրաժեշտ է դրանցում տարանջատել քաղաքական և իրավական բաղադրիչը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջին՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
ԿՌՕ-ի տվյալներով՝ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի երկրներից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ներքին գործերի մարմինների, պետանվտանգության, նախարարությունների եւ արտակարգ իրավիճակների ու թմրանյութերի վերահսկողության գերատեսչությունների կազմավորումները:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Վաղարշակն, Արշակն ու շրիշակը» քննարկումմերը մեռնող հիվանդին կարող են հպանցիկ բարձր տրամադրություն ապահովել։
Կապանի քաղաքապետի ընտրություններում «Շանթ» դաշինքի ու գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի իրապես ջախջախիչ հաղթանակը երկրում կատարվող խորքային գործընթացների կարևոր ցուցիչ է։ Փարսյանի հաղթանակը, որը հաջորդեց Գորիսում կալանավորված Առուշ Առուշանյանի հաղթանակին, առաջին հերթին վկայում է գործող իշխանության ու նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքի արմատական փոփոխության մասին։
Նոյեմբերի կեսին արդեն ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածք մտան Ադրբեջանի 200 զինծառայողներ: Տեղի է ունեցել փոխհրաձգություն: Իսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկրի մարտունակությունն ամրապնդելու փոխարեն՝ փոխում է պաշտպանության նախարարին ու նախապատրաստվում սահմանադրական փոփոխությունների: Ո՞ւմ շահերն է, ի վերջո, ներկայացնում, ո՞ւմ օգտին է աշխատում այս մարդը: