Խորհրդարանական խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր բոյկոտեցին ԱԺ հերթական քառօրյան և հայտարարեցին, որ չեն պատարստվում մասնակցել սնդիկի կամ բյուջեի մասին քննարկումներին այն դեպքում, երբ ՀՀ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված և կան հարցեր, որոնց պատասխանները չեն ստացել:

Այս հայտարարությունն անելուց հետո, երկու ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը և լրագրողներին էլ տեղեկացրեցին, որ ժամը 11:00-ին հրավիրում են հրատապ ասուլիս:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ հրավիրել, որտեղ ներկա պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը և պատասխաներ սահմանի վերաբերյալ իրենց բոլոր հարցերին, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ չեն կարող հրավիրել առաջարկը ոչ լիարժեք ներկայացնելու հիմնավորմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930