Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Իսրայելը հայտարարել են կիբեռանվտանգության գծով համատեղ նպատակային խումբ ստեղծելու մասին

ԱՄՆ-ը եւ Իսրայելը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել կիբեռանվտանգության դեմ պայքարելու համար: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Ֆինանսական գերատեսչության համաձայն, համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանի եւ Իսրայելի ազգային կիբեռվարչության գլխավոր տնօրեն Իգալ Ունայի հետ ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի հանդիպման ընթացքում:

Նշվում է, որ երկու երկրների համագործակցությունն ուղղվելու է «չափազանց կարեւոր ֆինանսական ենթակառուցվածքի եւ նոր տեխնոլոգիաների պաշտպանությանը», ինչպես նաեւ «այն սպառնալիքին հակազդմանը, որը շորթիչները ներկայացնում են երկրների եւ համաշխարհային տնտեսության համար»:

«Միջազգային համագործակցության եւ տեխնոլոգիական ինովացիաների հնարավորությունների օգտագործումը մեզ թույլ կտա օժանդակել տնտեսական մրցունակությանը, բարգավաճմանը եւ պայքարել գլոբալ սպառնալիքների դեմ»,-ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի հայտարարության մեջ:

Ավելի վաղ, նոյեմբերի 14-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ընդունել է հաքերների կողմից իր էլեկտրոնային փոստը կոտրելու փաստը: Թեեւ տուժած համակարգերն անջատված են եղել, ՀԴԲ-ում ճշտել են, որ խնդիրը դեռ չի լուծվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930