«Բայդենի վարչակազմը չի փորձում փոխել Չինաստանը»․ վարչակազմ
ԱՄՆ-ի իշխանությունները չեն սկսի փորձել փոխել Չինաստանը երկկողմ փոխգործակցության միջոցով, քանի որ դա հնարավոր չեն համարում: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բաձրաստիճան ներկայացուցիչ՝ ելույթ ունենալով լրագրղների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերի 15-ին կայանալիք վիրտուալ հանդիպմանը։
«Ես կցանկանայի ընդգծել, որ, ի տարբերություն Չինաստանի վերաբերմամբ նախորդ մոտեցումների, Բայդենի վարչակազմը չի փորձում փոխել Չինաստանը երկկողմ փոխգործակցության միջոցով,- նշել է այդ աշխատակցուհին:- Մենք չենք կարծում, թե դա իրագործելի է:
Դրա փոխարեն մենք փորձում ենք միջազգային իրադրությանն այնպիսի վիճակ տալ, որը բարենպաստ է մեզ համար, մեր դաշնակիցների եւ գործընկերների համար, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Այս ամենի լույսով հատկապես կարեւոր է, որ ղեկավարները հանդիպեն դեմ առ դեմ եւ ինչպես հարկն է քննարկեն հարաբերությունների բնույթը, մեր պայմանները եւ ակնկալիքները, թե ինչպես մրցակցել, որպեսզի դա չհանգեցնի հակամարտության, ինչպես նվազեցնել ռիսկերը, որոնք առաջ են գալիս այդ մրցակցությունից»,- հավելել է վարչակզմի ներկայացուցիչը:
Նոյեմբերի 15-ի համար Բայդենի աշխատանքային գրաֆիկի համաձայն, որը տարածել է Սպիտակ տունը, ամերիկա-չինական առցանց գագաթնաժողովը կսկսվի ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 19:45-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 16-ի 04:45-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: