
Գերմանիայում քովիդի տարածման հիմնական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 300 դեպքը 100.000-ի հաշվով

Գերանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 300 դեպքի նշագիծը 100 հազար մարդու հաշվով: Նոյեմբերի 15-ին այդ մասին հաղորդել է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)։
Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 15-ին այդ ցուցանիշը կազմել է 303: Նախօրյակին այն հասել էր 289 մեծության, մեկ շաբաթ առաջ՝ 201,1-ի, իսկ մեկ ամիս առաջ՝ 68,7-ի: Անցած օրը Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է23 607-ով:
Կորոնավիրուսային վարակի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում մահացել 43 հիվանդ: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրա ցուցանիշը մինչեւ հիմա եղել է հիմնական չափանիշը սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբաղվածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: