Սորոսը Հայաստանում հարձակման է անցել. tsargrad.tv

Ներկայացնում ենք tsargrad.tv -ի թղթակից Արտյոմ Շարլայի վերլուծությունը:

Նոյեմբերի կեսին արդեն ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածք մտան Ադրբեջանի 200 զինծառայողներ: Տեղի է ունեցել փոխհրաձգություն: Իսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկրի մարտունակությունն ամրապնդելու փոխարեն՝ փոխում է պաշտպանության նախարարին ու նախապատրաստվում սահմանադրական փոփոխությունների: Ո՞ւմ շահերն է, ի վերջո, ներկայացնում, ո՞ւմ օգտին է աշխատում այս մարդը:

«Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Եթե ավելի հասկանալի լեզվի փոխադրենք ՊՆ հաղորդագրությունը, Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց, որպեսզի իր հիմնական տարածքը կապի Նախիջևան էքսկլավի հետ, այսինքն՝ պետության այն շրջանի հետ, որը հիմնական տարածքից կտրված է ցամաքային սահմաններով: Կամ ծայրահեղ դեպքում վերահսկողություն սահմանի այն միակ ճանապարհի վրա, որը Կենտրոնական Հայաստանը կապում է երկրի լեռնային շրջանների և Իրանի հետ: Երևանում շատերը ենթադրում են, որ օրերս Արցախի ու Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի մեկ տարին նշող Ալիևն ու Էրդողանը պատրաստվում են Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ անեքսիային: Սյունիքը Հայաստանի ծայր հարավ-արևմուտքում է գտնվում և ի դժբախտություն իրեն՝ ընկած է Բաքվից Նախիջևան ճանապարհի վրա:

Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում Հայաստանի վարչապետը

Ինչո՞վ է ռազմական խայտառակ պարտությունից մեկ տարի անց զբաղված պետության առաջնորդը: Միգուցե նախաձեռնություններ է նախապատրաստում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ու ռազմական դաշինքի խորացման ուղղությա՞մբ: Կամ Սյունիքն է ամրացնում, փորձում է ուժեղացնել հայկական բանակը նոր սպառազինություններով, հետախուզական ու կապի միջոցներով, անօդաչու թռչող հարվածային համակարգերով ու հեռահար հրթիռներո՞վ: Իսկ միգուցե նա գաղափարախոսությո՞ւն է երկնում, որը կմիավորի ժողովրդին Արցախի հողերը վերադարձնելու համար:

Ոչ, այդ ամենը Նիկոլ Վովաևիչին չի հետաքրքրում. նրա գլխավոր հետաքրքրությունը սահմանադրական բարեփոխումներն են:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ նրան չի գոհացնում սուպերվարչապետական Սահմանադրությունը, որն առանց որևէ բարեփոխման էլ նրան անասելի լիազորություններ է տալիս՝ միայն գործիր, ծառայիր հայրենիքին ու ժողովրդին:

Սյունիքի պաշտպանության փոխարեն՝ կադրային խառնաշփոթ

Ադրբեջանը բազմիցս է հայտարարել Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային միջանցք օգտագործելու՝ իր պլանների մասին: Ավելին, պաշտոնական Բաքուն ոչ մեկ անգամ է սպառնացել ուժի կիրառմամբ՝ այն դեպքում, եթե հայերն այդ միջանցքն ինքնակամ չտրամադրեն: Եվ կարծես թե խոսքից անցել են գործի: Ադրբեջանը փորձել է օկուպացնել հայկական տարածքի մի մասը ու Երևանը Սյունիքի մարզին ու Իրանի՝ Հայաստանի միակ բարեկամաբար տրամադրված հարևանի սահմանի հետ կապող միակ ճանապարհի համար սպառնալիք ստեղծել: Ի դեպ, Իրանի տարածքով է միայն երաշխավորված Ռուսաստանի հետ կապը նոր սրացման պարագայում:

Ի՞նչ պետք է անի Հայաստանի ադեկվատ ղեկավարն այդ դեպքում. ամենապարզ բանը՝ ավելացնի Սյունիքի մարզում ռազմական ներկայության թիվը, նոր ամրաշինական շրջաններ կահավորի, բարելավի զորքերի մատակարարումն ու նրանց թիվը ավելացնի, նոր ռեզերվային ճանապարհներ գցի, որտեղ հնարավոր է, որ թրքահպատակների հանկարծակի հարվածի ժամանակ զորքերը կտրված չլինեն Հայաստանի մնացած տարածքներից:

Ի՞նչ է անում այդ ուղղությամբ Հայաստանի գործող վարչապետը. Ոչի՛նչ: Եթե ենթադրենք, որ նրա հրամանները չի կատարում Գլխավոր շտաբը, պետք է փոխել ԳՇ պետին: ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ազատեց փետրվարին, բայց ոչ թե պատերազմում կրած պարտության համար, այլ՝ որովհետև վերջինս բացահայտեց Փաշինյանի սուտը ռուսական «Իսկանդեր» հրթիռների կիրառման վերաբերյալ:

Իրականում հայկական բանակի զինծառայողների մատակարարման խնդիրները Սյունիքի մարզում լուծում են ակտիվիստները, իսկ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որևէ նեղություն չեն կրել մարզի պաշտպանունակության ամրապնդման հարցով ինչ-որ քայլ կատարելու համար: Իսկ Ադրբեջանի հետ կնճռոտ խնդիրները ստիպված է լուծել «ռուսական կողմը»:

Եվ ահա նոյեմբերի 15-ին Փաշինյանը կրկին փոխում է պաշտպանության նախարարին: Այժմ նախարար է դարձել Սուրեն Պապիկյանը:

Փորձագետները նոր նշանակումը դեկորատիվ են համարում: Հենց հերթական պլացդարմը հանձնվում է Ադրբեջանին, այսինքն՝ Թուրքիային, անհաջողությունը «գրվում է» «քավության նոխազի» վրա, իսկ Փաշինյանը, ինչպես միշտ, անմեղ է: Միևնույն ժամանակ վարչապետին դեռ հարցեր կան տալու՝ ինչպես պարտված պատերազմի, այնպես էլ՝ նրա կողմից տապալված մոբիլիզացիայի վերաբերյալ… Ի՞նչ է սա. «սորոսական առաջամարտիկի» ոչ կոմպետենտությո՞ւն, թե՞ ուրիշ ինչ-որ բան…

Շուրջբոլորը սուտ է, խաբեություն ու դավաճանություն

Այս հարցին պատասխանելու համար պետք է վերադառնալ Փաշինյանի՝ իշխանության գալու ակունքներին, որին առաջ քաշեց ու հաղթանակի հասցրեց գլոբալիստ ու սպեկուլյանտ Ջորջ Սորոսը:

Որո՞նք են Ջորջ Սորոսի շահերն Անդրկովկասում, ինչո՞ւ էր նրան պետք ունենալ իր վարչապետը Հայաստանում: Այս հարցի պատասխանը 2018թ. իրադարձությունների մեջ պետք է փնտրել, երբ Փարիզ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց Դէվիդ Ռոթշիլդի հետ: Ալիևն այդ ժամանակ հայտարարեց, որ հարգում է Ռոթշիլդների շահերը Ադրբեջանում և հույս ունի նրանց հետ պահպանել ընկերական հարաբերություններ: Իսկ Ռոթշիլդների տան կրտսեր գործընկերը մի շարք նախագծերի մասով հենց հանդիսանում է Ջորջ Սորոսը՝ մարդ, ով գործնականում Փաշինյանին դրեց Հայաստանի ղեկին:

Այսինքն՝ բոլոր կապերը հանգում են ազդեցության մի խմբի, և անդրկովկասյան բարձրագույն ֆունկցիոներներն աշխատում են նրա շահերի օգտին:

Այդ գլոբալիստական խմբի շահերի շրջանակում Թուրքիայից դեպի Կասպից ծով, ապա՝ Միջին Ասիա ուղիղ միջանցքների ստեղծումն է, ինչը լիովին համընկնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ: Եվ ի դժբախտություն Հայաստանի՝ միակ ուղիղ ու կարճ ճանապարհն անցնում է Սյունիքի մարզով:

Անդրկովկասում Ռոթշիլդների տան շահերի իրացման առաջին փուլը տեղի ունեցավ անցած տարի աշնանը ու ավարտվեց Հայաստանի ու Արցախի պարտությամբ: Բայց հայ ժողովրդի՝ Հայաստանի ներսում ու Ռուսաստանում ունեցած բոլոր ուժերը համատեղելու փոխարեն՝ «վարչապետը» զբաղվեց սահմանադրական բարեփոխումներով:

Մի՞թե կատարյալ բնաջնջման սպառնալիքի առջև կանգնած երկրի ղեկավարն այլ, առավել կարևոր գործեր չունի:

Ըստ էության տարածաշրջանում ավելի կարևոր գործեր չունեն այն մարդիկ, ովքեր Նիկոլ Վովաևիչին բերել են իշխանության:

Պատերազմը հանրաքվեին չի խանգարում

Հանրապետության գործող Սահմանադրությունը վարչապետին աննախադեպ լայն լիազորություններ է տալիս, որոնք կարող են սահմանափակվել բացառապես Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմամբ: Եվ հենց ՍԴ-ն թույլ չի տալիս Նիկոլ Վովաևիչին իրականացնել իր մտածած ամեն ինչը:

Գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող են կատարվել հանրաքվեի արդյունքներով, որը նշանակված էր 2020թ. ապրիլի 5-ին, բայց… միջամտեց կորոնավիրուսը: Հանրաքվեն հետաձգվեց անորոշ ժամանակով: Բայց ինչե՜ր չես անի սեփական իշխանությունն ամրապնդելու համար… Հանրաքվեի չեղարկումն անհաղթահարելի խոչընդոտ չդարձավ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի համար: Նա հանդես եկավ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ այն Խորհրդարանում քվեարկությամբ փոխարինելու հնարավորություն ստանալու համար:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընդհատեց պատերազմը: Իր երկրի պարտությունն ամրապնդելով զինադադարով, բայց հնարավորություն չունենալով իր կուրատորների կամքը կատարելու սահմանադրական եղանակ՝ «վարչապետը» կրկին վերադարձավ սահմանադրական բարեփոխումների թեմային: Վարչապետի գործողություններից Հայաստանի ազգաբնակչության դժգոհությունը 2021թ. գարնանը սպառնում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականով ավարտվել: Չսպասելով, որ քաղաքական ճգնաժամը վտանգավոր դառնա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրվա մասին:

Ընտրություն սորոսական ձևով

Ընտրական տեխնոլոգիաները բոլոր երկրներում սորոսականների ամենաուժեղ զենքն են: Պետական հեռուստաընկերությունում Փաշինյանի տեղեկատվական մոնոպոլիայի պայմաններում նրա հաղթանակը լեռնային գյուղական շրջաններում ապահովված էր: Դեռևս չկողմնորոշվածներին ճնշեցին մի շարք տոտալիտար աղանդներում կիրառվող հոգեբանական տեխնոլոգիաներով: Քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին՝ Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին իրենց պետության դանդաղ էֆթանազիան Թուրքիայի և Ադրբեջանի ճիրաններում:

Ինքը՝ Փաշինյանը, ընտրություններում հաղթելուց հետո վերադարձավ սահմանադրական բարեփոխումների թեմային: Չէ՞ որ ՍԴ-ն ոչ մի տեղ չէր անհետացել. այն նախկինի պես վարչապետին թույլ չի տալիս կառավարել՝ ինչպես խելքին փչի: Իսկ նա շատ բան է ուզում: ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Փաշինյանի թիմի կողմից ընդունված «Բանկային գաղտնիքի մասին», «Ապօրինի գույքի բռնագանձման» և այլ օրենքներ կհանգեցնեն սեփականության վերաբաշխման ու դրանք «վարչապետի» կողմնակիցներին անցնելու զանգվածային դեպքերի: Առանց այդ օրենքների էլ «վարչապետի» կողմնակիցներին մեղադրում են բազմաթիվ ռեյդերական զավթումների մեջ: Այս օրենքների ընդունման ճանապարհին ընկած միակ խոչընդոտը ՍԴ-ն է, ավելի ճիշտ՝ նրա հին, Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից դուրս գտնվող կազմը:

Եվ գլխավորը, ՍԴ հին կազմը «վարչապետին» թույլ չի տալիս տարածքային զիջումներ կատարել Ադրբեջանի և Թուրքիայի օգտին, որոնք այնքան պետք են Ռեջեփ Էրդողանին, Ջորջ Սորոսին ու Ռոթշիլդների տանը:

Ոչնչով, բացի այդ զիջումներից, չի կարելի բացատրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ Խորհրդային քարտեզներով, որոնց վրա Արցախը, հիշեցնենք, հիշատակվում է՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ կազմում ինքնավար մարզ:

Եվ ուրե՞մն…

Կառավարչական կատարյալ երջանկության համար Փաշինյանին պակասում է ազատությունը, ՍԴ-ից ազատությունը, կամայականորեն իր ու իր շրջապատի շահերին ծառայելու համար օրենքների փոփոխության ազատությունը երկրի ներսում ու քաղաքական կուրատորներին ծառայելու համար՝ արտաքին աշխարհում:

Եվ եթե Ռուսաստանը մնա որպես սոսկ կողմնակի դիտորդ, ամենամոտ հեռանկարում կկորցնի Հարավային Կովկասում կարևորագույն ռազմավարական պլացդարմը և դեռևս բարեկամաբար տրամադրված ժողովրդին: Դրան են ձգտում Էրդողանը, Սորոսն ու Ալիևը: Իսկ մե՞նք…

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս