COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 253 միլիոն 877 հազար 216: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Նշենք, որ ԱԳՆ-ում տեղի է ունենում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հանդիպում։
Քանի որ թշնամին սանձարձակ է, դիմացինը՝ մշտապես զիջող ու իր նախապես արված անմիտ քայլերով, բանավոր տրված խոստումներով ստեղծել է անել վիճակ։
Նա ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ է արել հակամարտությունները լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությանը։
Սա ոչ այլ ինչ է, քան հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման, հայաստանյան թրքահպատակ իշխանությունների կողմից դրանց ոտնահարման ուղիղ արգասիքը:
Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of A Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին: Ֆեյսբուքյան իր էջում Թանկյանը մասնավորապես տարածել է անգլալեզու տեսանյութ այսօր սահմանին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ՝ գրելով․ «Պուտինը կանգնում է Լուկաշենկոյի կողքին, կկանգնի՞ արդյոք նա ժողովրդավարության կողքին, որը ենթարկվում է թուրքական ագրեսիայի»:
Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է:
Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սյունիքում ծավալված փաստացի պատերազմական իրադարձություններին զուգահեռ անցնող օրվա մյուս գլխավոր ինտրիգը Հայաստանի կողմից Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու հարցն էր։
ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը:
Հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որին ներկա չէր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանում մի շարք միջադեպերով պայմանավորված: Այդ մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
Ադրբեջանական ավիաուղիների տվյալ բորտը մի քանի մանևրներ է կատարել: Նախ Բաքվից Նախիջևան է թռել, ուր, սակայն, վայրէջք չի կատարել: Ապա թռել է Սիրիայի Էյր-Ռաքքա, որտեղից կրկին թռել է Նախիջևան ու հիմա թռչում է Բաքու: Հավանականությունը, որ բորտը լի է ահաբեկիչներով, մեծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էյր-Ռաքքան գտնվում է Թուրքիայի օկուպացիայի ներքո:
«Ո՛չ զինկոմիսարիատն է ՄՈԲ-ի հետ կապված հայտարարություն արել, ո՛չ մեկ այլ կառույց։ Աշխարհազորը պետք է գործի անցներ, ՄՈԲ հայտարարվեր, պատերազմական իրավիճակ հայտարարվեր, հույսը դնել մի քանի երեխաների վրա, ու նրանց կյանքի հաշվին պետք է սահմա՞ն պահեն։ Ես սա անթույլատրելի եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Մարկոսյանը։
ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ կապված օգնության մասին պաշտոնական դիմում Հայաստանից չի ստացել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Տասնյակ քաղաքացիներ, ոստիկաններ և կարմիր բերետավորներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին: 168.am-ը մի շարք հարցեր էր ուղղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ավտոշարասյունը ժամանեց Կառավարության շենք
Գնդապետ Բորիս Ավագյանը կասկածներ ունի՝ Սյունիքում վերջին օրերին և մասնավորապես այսօրվա Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական կտրուկ գործողությունները հետևանք են Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ու վերջին պահին չկատարված խոստումների։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը՝ հավելելով.
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել։ Ռուսական ռազմաբազան տագնապի ազդանշանով է պատրաստության բերվել։ Այս մասին հայտնում են Գյումրիում @wargonzo նախագծի աղբյուրները։
Մեկ տարի առաջ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որն ընդդիմությունը բնորոշեց՝ կապիտուլյացիոն, իսկ իշխանությանները՝ փրկօղակ 25-30 հազար պոտենցիալ զոհ երիտասարդների համար։
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ահազանգում է՝ սահմանների մոտ թշնամին մեծ թվով զինտեխնիկա է կուտակում:
Նոյեմբերի 16-ի առավոտից Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններ են ընթանում, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի ճշտվել։ Այս պայմաններում աշխատանքային օրվա ավարտին տարածվում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծված իրավիճակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է, ուշադրությո՛ւն, ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ընթացքում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հայ-ադրբեջանական սահմաններին ծավալվող թեժ մարտական գործողությունների ֆոնին ուշագրավ է հետևել Հայաստանի Հանրապետության իշխանությունների նախաձեռնած դիվանագիտական և քաղաքական միջազգային շփումներին:
Այսօր 19:00-ի սահմաններում կառավարության շենքի մոտ՝ բոլոր կողմերից, ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Մոտ մեկ տասնյակ ոստիկանական ավտոմեքենա, այդ թվում՝ ավտոբուսներ և քաղաքացիներին բերման ենթարկելու համար նախատեսված հատուկ մեքենաներ կայանել էին՝ ինչպես Կառավարության շենքի մոտ, այնպես էլ՝ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների դիմաց բաց տարածքում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի վիրտուալ հանդիպումը հիմնարար չէին ակնկալում հարաբերությունների համար, ոչ մի բան ձեռք չի բերվել նաեւ Տայվանի համատեքստում: Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը: