Ջոզեպ Բորելը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է փախստականների հարցը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը պատմել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ իր զրույցի մասին:
Բորելի խոսքով` Մակեյը հրաժարվել է ընդունել բելառուսա-լեհական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի համար բելառուսական կողմի պատասխանատվությունը:
«Մենք խոսել ենք այդ մարդկանց մարդասիրական օգնության մասին, մենք խոսել ենք նրանց հայրենադարձության մասին, սակայն բելառուսական կողմը հրաժարվել է ընդունել պատասխանատվությունը»,-Բորելի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիության ներկայացուցիչը համապատասխան հայտարարություն է արել ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով կայացած նիստի և ԵՄ-ի ու «Արեւելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: