Արսեն Թորոսյանը ներգրավվել է Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավին է միացել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մեր տեղեկություններով, արդեն քանի օր ոլորտի պատասխանատուներին հրահանգված է՝ քրքրել բուժհաստատությունները, պարզել, թե Ծառուկյանի ընտանիքն ու մերձավորներն առողջական ինչ խնդիրներ ունեն։

Իմանալով, որ Ծառուկյանների ընտանիքում կորոնավիրուսի դեպք կա, հանձնարարվել է պարզել, թե որտեղ են թեստ հանձնել, որտեղ են բուժվում, ինչ միջոցներ ու կապեր են օգտագործել։ Մտել են մարդկանց նեղ անձնական տարածք, ու հենց նախարարությունից էլ ապահովել են ինֆորմացիայի արտահոսքը՝ այն նկատառումով, որ նախ ցույց տան, թե ինչի հանգեցրին Ծառուկյանի կազմակերպած բողոքի ակցիաները, եւ որպեսզի մարդիկ առաջիկայում խուսափեն գնալ այդ ակցիաներին։

Չի բացառվում, որ առաջիկայում ավելի «հուժկու կոմպրոմատներ» հայտնվեն համացանցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930