«Այս պահին այդ հարցը քննարկման փուլում է։ Ինչ վերաբերում է ԱԺ պատվիրակության այցին Արցախ և դրա վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, ապա ես չեմ ուզում դրանք մեկնաբանել։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան չունի արձագանքելու ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցիչներին։ Դա իրենց հայտարարությունն է, թե Արցախ մեկնելու պատրվակով են տապալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Ստոկհոլմում, ես դա չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացվող ագրեսիային, նշեց՝ փաստորեն սպանություն է տեղի ունեցել ազգային խտրականության, նացիզմի հողի վրա, և սա հայատյացության վառ դրսևորում է։
Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը դեկտեմբերի 6-ին վարել է նոր կանցլեր Կառլ Նեհամերի պաշտոնակալման արարողությունը։
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետությունում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներն ամփոփելու ժամանակ մի ուշագրավ փաստ փոթորկեց ողջ համացանցային հայկական տիրույթը: Տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները միահամուռ կերպով բոյկոտել են ընտրությունները. Որևէ ընտրող ընտրատեղամաս չէր գնացել ու չէր քվեարկել:
Երեկ Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։
Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
ՀԱՊԿ անդամ պետությունները խորապես անհանգստացած են ՀԱՊԿ տարածքում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և այդ նպատակներով համացանցի, այդ թվում ուղիղ հեռարձակումների աճող օգտագործման կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Պողոս Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Միջերկրական ծովում մեկնարկել է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին հաղորդել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:
Ադրբեջանը տապալել է Ստոկհոլմում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար, այսպես ասած, եվրոպական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Օրերս Եվրախորհրդարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։
ՔՊ-ի պարտության մեջ հիմնական դերն ունեցել է Նիկոլ Փաշինյանը. Տիգրան Քոչարյան:
ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ն իր կողմից պատրաստված զեկույցում Թուրքիային մեղադրել է կրոնական փոքրամասնությունների շուրջ թշնամական քաղաքական միջավայր ստեղծելու մեջ:
Սամվել Բաբայանը հիմա բարոյական աջակցություն է ցուցաբերում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:
Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
«Առաջին ապտակը ՏԻՄ ընտրությունների ժամանակ չէր, այլ այն ժամանակ էր, երբ Գորիսում, Կապանում հաղթեցին ընդդիմադիր թեկնածուները: Այստեղ հոգեբանական շատ հետաքրքիր բան կատարվեց. Հայաստանում ՔՊ-ական լինելն ավտոմատ չի նշանակում՝ հաղթել ընտրություններում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
2018թ. իշխանափոխությունից հետո, երբ այս իշխանությունները իրենց՝ հատկապես սորոսական թևի ճնշման ներքո նախաձեռնեցին անցումային արդարադատության ու վեթինգ իրականացնելու գործընթաց, որն այդպես էլ իրականություն չդարձավ ու կրկին մտել է շրջանառության մեջ, հայտարարում էին, թե այն իրականացնելու են ալբանական փորձի հիման վրա:
Տիգրան Քոչարյանը՝ ՏԻՄ ընտրությունների, երկրին սպառնացող մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:
«Հայաստան» դաշինքի ներկայացրած տեքստը դեռ չտեսած առաջարկում եք նիստը փակ անել. Ռուստամյանը` Աղաջանյանին:
Պնդում եմ՝ նիստն անենք փակ. Մարիա Կարապետյանը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացրած նախագծի քննարկման մասին:
Դատապարտելի է այն քաղաքականությունը, որ մեր երկրում բոլոր գործընթացները տեղի են ունենում գաղտնիL
ՊՆ-ում շարունակում են ազատվել փորձառու կադրերից: Մասնավորապես, 168.аm-ի տեղեկություններով, աշխատանքից ազատել են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը ՈՒՂԻՂ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցել են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։
Աշոտ Մինասյանին կալանավորել են՝ ունենալով զրո ապացույց. Արամ Վարդևանյան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործընթացը: