Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Պողոս Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»: