Բաժիններ՝

Ռուսաստանը և Եգիպտոսը զորավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

Միջերկրական ծովում մեկնարկել է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին հաղորդել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:

«Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի (ՍԾՆ) եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) նավերի անձնակազմերը ձեռնամուխ են եղել «Բարեկամության կամուրջ-2021» համատեղ ռազմածովային զորավարժությունների եռօրյա ծովային փուլի անցկացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտվում է հաղորդագրության մեջ, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի ջոկատի կազմի մեջ մտնում են «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը՝ Կա-27ՊՍ ուղղաթիռով, «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը եւ ՍԲ-742 փրկարար քարշիչը: Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերի ջոկատը ներկայացնում են մեկ ֆրեգատը, երկու հետախուզական ռազմանավարը եւ մեկ ապահովման նավը:

Զորավարժանքների ծովային փուլի ընթացքում զինվորական նավաստիներն օգնություն կցուցաբերեն աղետի ենթարկվող նավին, հակահարված կտան վերջրյա միջոցների գրոհներին, զննության գործողություններ կանցկացնեն «կասկածելի նավերի նկատմամբ», նշում է գերատեսչությունը:

«Բարեկամության կամուրջ» ռուս-եգիպտական զորավարժանքներն անցկացվում են 2015 թվականից, 2020 թվականին այն անցկացվել է Սեւ ծովի ջրատարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս