Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:
Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք 1001 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 175, անվավեր՝ 30:
2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ ՀՀ 7 մարզերի 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին նշանակված էին ՏԻՄ ընտրություններ:
ուզում եք ջուրն էլ անջատեք, միևնույն է՝ Մասիսում ձեր ապագան չի լինելու…
Այս պահի դրությամբ առաջատարը Մամիկոն Ասլանյանն է` 539 ձայնով, ՔՊ-ի օգտին քվեարկել է 208 ընտրող։
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Հայաստանի թվով 7 մարզերի 36 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին: 20:00-ին փակվել են բոլոր տեղամասերը և սկսվել է ձայների հաշվարկը: Ապարան խոշորացվող համայնքը, որն իր մեջ ընդգրկում է 21 գյուղ և քաղաք Ապարանը, արդեն իսկ կան ընտրատեղամասեր, որտեղ ձայների հաշվարկն ավարտվել է և բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է «Կարեն Եղիազարյան» դաշինքին:
Այս պահին դեռ շարունակվում է հաշվարկը, սակայն ձայների մեծ տարբերությամբ հաղթում է «Կարեն Եղիազարյան» դաշինքը:
Ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը։
Աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն աշնան առաջին երկու ամիսներին անկումից հետո վերստին աճել է. նոյեմբերին մոլորակի վրա հայտնաբերվել է վարակման շուրջ 16 միլիոն դեպք, ինչը 3 միլիոնով ավելի է, քան հոկտեմբերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի հաշվարկները:
Հիշեցնենք,ո որ այսօր որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են և ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և սկսվել է ձայների հաշվարկը։
Ընտրատեղամասերի փակվելուց հետո Աբովյան քաղաքում նկատվել են մերձփաշինյանական «Հեղափոխության պահապաններ» կիսաբանդիտական խմբավորման խմբերը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ArmVoice տելեգրամ ալիքը։ Ըստ հարթակի` զգալով ընտրություններում իրենց մոտալուտ անխուսափելի տոտալ պարտությունը` նրանք անցել են մարդկանց բացահայտ ահաբեկմանը։ Սակայն դա արդեն կարծես թե չի աշխատում։ Մարդիկ հոգնել են վախենալուց։ «Փաշիզմը չի անցնի»-գրել է տելեգրամ ալիքը։
Ձայների հաշվարկը՝ Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Տպավորություն է, որ կամ մնացել ենք 90֊ականների իդեալիստական խոսույթի կաղապարների մեջ կամ մեխանիկորեն վերաշարադրում ենք ուժային կենտրոններում մշակված պրոպագանդիստական դրույթները։
«Քվեարկեցի հանուն մեր լավ Ապարանի, արժանապատիվ ապրելու»,- այսօր Ապարանիթիվ17/49 ընտրատեղամասից դուրս գալով` ասաց Ապարանի բնակիչներից մի տղամարդ:
Ժամը 17.00֊ի դրությամբ Դարակերտում ընտրության է մասնակցել մոտ 730 ընտրող
Կրկնաքվեարկման դեպք Դարակերտի 11/ 22 ընտրատեղամասում
Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։
Հիշեցնենք՝ Նորայր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր Այնթափի համայնքապետ Կարեն Սարգսյանին և Այնթափից ավագանու անդամի թեկնածու Հունան Ավետիսյանին բերման ենթարկելու մասին:
Հանձնաժողովի քարտուղար Սուզաննա Բաղդասարյքնը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում մինչ այս պահը որևէ խախտում չի գրանցվել։ Այս պահին էլ մարդկնց հոսքը շարունակվում է ընտրատեղամաս:
Եկած օրվանից այս իշխանությանը չեմ ընդունել.ժողովրդի մի մասը գլխի գալիքը չգիտի. Ուրցաձորի գյուղապետ
Ջանկարադա-հոպկարադա. հո՞ խաբելով չի. ապարանցին՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագայի մասին
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:
Հուսանք իրավապահները կարձագանքեն:
Դատելով ոստիկանության իներտ ու կրավորական պահվածքից` իրավիճակը այդտեղ դեռ շուտ չի հանգուցալուցվի։
Ապարանի 17/49 ընտրատեղամասում ժամը 14:00-իդրությամբ 1853 ընտրության իրավունք ուբնեցող քաղաքացիներից քվեարկել են 727-ը:
Արարատի մարզի Գեղանիստ համայնքի թիվ 11/19 ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից այս պահին մասնակցել են դեռևս 200-ը
Փաշինյանը գիտեր, որ հողերը պիտի տար, ինչի էդ 5000 ջահելի կյանքը գնաց. Դարակերտի բնակիչ