Դատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման պահանջով

Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:

«Դատալեքս»-ը դեռևս տեղեկություն չի տրամադրում, թե ինչ գույքի մասին է խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031