Թշնամին, ի տարբերություն Երևանում նստած «հանճարեղ» ռազմագետների, բոլորովին այլ պատկերացումներ ունի, և տեսնելով մեր անճարակությունը, այդ հատվածում գարնանից ի վեր առանց դիմադրության առաջ է եկել, որտեղ կարողացել է, իսկ նոյեմբերի 14-16-ին էլ լկտիաբար վերցրել է մեր դերքերը, և գերեվարել նրանք պահպանող, բայց իրականում անտեր թողնված զինծառայողներին, մինչև հաջորդ քայլում նոյեմբերի 16-ին ընկել է արդեն մեր հրետանու կրակի տակ, և ծանր կորուստներով հետ է քաշվել։
Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին հանդես եմ եկել հիմնական զեկուցումով Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը:
Դեկտեմբերի 7-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Օրեգոնի ափերի մոտ, որի մագնիտուդը կազմել է 5,8: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
l_bhFIgF4ykՊարգևատրումները բարձր պաշտոններինն են, իսկ հանրային ծառայողների եկամուտները քչանում են. Թադևոս Ավետիսյան:
Արծվիկ Մինասյանն առաջարկում է գալ կոնսենսուսի և Փաշինյանի մասնակցությամբ նիստ գումարել:
Պատգամավորներին ասել ենք՝ ձեր ղեկավարին ասեք, որ ինքը պատասխան ա տալու. անհետ կորածի հարազատ:
Այս դեպքը չի՛ մոռացվելու. սպասում ենք իշխանության արձագանքին. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում ծեծի մասին:
«ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020-ի հուլիսի 27-ին Արթուր Սարգսյանին պարգևատրել էր՝ հիմք ընդունելով Սարգսյանի 2020թ. առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։
Ռուսաստանն օգնել է խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, ԱՄՆ-ն պետք է դրան ծափահարի, ոչ թե քննադատի Մոսկվայի քայլերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով:
Ֆինլանդիայում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու նոր դեպք. ընդհանուր թվաքանակը հասել է իննի:
Սու-34 նոր ռմբակոծիչներ են ստացվել Խաբարովսկի երկրամասի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ավիազորամասի սպառազինությունում:
վԻնդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, եւս ավելի քան 20-ը համարվում է անհայտ կորած:
Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևանում օրերս «Ռենկո» ընկերության կողմից կառուցված նոր ջերմային էլեկտրակայանի բացումից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ կայանի շահագործումը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Նախարարի այդ հայտարարությունից շատ չանցած, ընդամենը 2 թե 3 օր հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը խոսեց հաջորդ տարվա սկզբից էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացման մասին։
ԱՄՆ-ն ստիպված կլինի պատասխան տալ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ հայտարարելու որոշման համար: Այդ մասինդեկտեմբերի 7-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանֆ:
Պա՞րզ է, չէ, որ այս ամենը Ալիեւի համար չէ, հո նրան չի՞ ասելու, թե սպասիր կուլտուրական եղբայր, էս Ալենի, էս ծեծերի պատմությունները պարզեմ, քեզ կասեմ, թե երբ եմ տալու միջանցքը։
«Երբ Ալիևն ասում է՝ թող նշեն կոնկրետ օրը, ենթադրվում է, որ միջանցքի խոստում տվել են, պարզապես ձգձգում են: Որովհետև, եթե հայկական կողմն ասում է, որ միջանցքային տրամաբանություն չկա, ինչպե՞ս կարելի էր նշել կոնկրետ օրը մի բանի, որը գոյություն չունի և որի վերաբերյալ համաձայնություն չկա: Ուրեմն՝ ես կարող եմ ենթադրել, որ միջանցք տրամադրելու բանավոր խոստում է եղել, և նրանք հիմա փորձում են այնպես անել, որ հայկական կողմը դա չձգձգի․․․ Ալիևը բացահայտ նոր պատերազմի սպառնալիքով է խոսում և, մտավախություն կա, որ ՀՀ իշխանությունները կարող են դա օգտագործել ներքաղաքական նպատակներով և, այո, միջանցք տալ՝ ինչ-որ ձևակերպումներով, դա արդարացնելով նրանով, որ՝ եթե մենք դա չանեինք, կլիներ պատերազմ՝ անկանխատեսելի հետևանքներով»:
«Սառույցը սկսում է շարժվել. քաղաքացիները սկսում են փոխել իրենց կարծր դիրքորոշումները և զգալ իրական զարգացումները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքներին՝ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ վստահությամբ, որ հեղափոխական իներցիան աստիճանաբար կհաղթահարվի:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես թեքել ԱԺ նախագահի կեսօրին պայթած գերիների թեման, շատ հեշտ՝ ԱԺ փոխնախագահի սենյակում երեկոյան ծեծկռտուք սարքելով:
Դեռ 2019 թվականի հուլիսի 8-ին հրապարակված google քարտեզով երևում էր, որ Նախիջևանի մեր պետական սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա Ադրբեջանը կառուցել և ավարտել է մի շինություն, որն ամենայն հավանականությամբ ռազմական օբյեկտ չէ, այլ մաքսային տերմինալ:
Մյուս կողմից, առնվազն քաղաքական փնթիություն է վկայակոչել իսրայելական փորձը՝ հաշվի առնելով
«Տրված այս հանձնարարականների ուղղությամբ որևէ բան չի արվել։ Դա 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակում օգտագործվելու համար տրված հանձնարարական էր, որովհետև դրա կարիքը չկար էլ, քանի որ շատ հստակ վերլուծություն առանց այդ հանձնարարականի էլ կար Շիրակի մարզում տնակների, անհրաժեշտ գումարի, բնակարանների խնդրի, այդ խնդրի վերացման ուղիների վերաբերյալ»։
Ճապոնիայի կառավարությունը Վաշինգտոնին առաջարկել է երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հետ կապված ծախսերն ավելացնել տարեկան մինչեւ 210 – 220 միլիարդ իենի (1,85 – 1,94 միլիարդ դոլարի) մակարդակ:
ՀԳ․ Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ»։
հ.գ. իսկ այդ ընթացքում աշխարհում տեղի են ունենում լրջագույն գործընթացներ, որտեղ մեր շահերը «պաշտպանելու են» երկաթե մանդատով, զրահապատ մեքենայով և պարգևավճարներով օժտված հայտնի անձնավորությունները: