Բաժիններ՝

Տոկիոն պատրաստ է ԱՄՆ-ի ռազմակայանների ծախսերն ավելացնելու առավելագույնը մինչև 1,94 մլրդ դոլար. Nikkei

Ճապոնիայի կառավարությունը Վաշինգտոնին առաջարկել է երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հետ կապված ծախսերն ավելացնել տարեկան մինչեւ 210 – 220 միլիարդ իենի (1,85 – 1,94 միլիարդ դոլարի) մակարդակ: Միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգներն առայժմ պնդում է, որ լինի 250 միլիարդ իեն (2,2 միլիարդ դոլար), դեկտեմբերի 7-ին հաղորդել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը։

Ծախսերի մեծացման առիթով կոնսուլտացիաներ են կայացել նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում: Ենթադրվում է մինչեւ ամսվա վերջը դրա վերաբերյալ մշակել վերջնական համաձայնություն եւ այն արտացոլել Ճապոնիայի՝ 2022 ֆինանսական տարվա (սկսվում է 2022 թվականի ապրիլի 1-ին) պետական բյուջեում: Ընթացիկ ֆինանսական տաում Ճապոնիան ամերիկյան ռազմակայանների համար տրամադրել է 201,7 միլիարդ իեն (1,78 միլիարդ դոլար): Այդ միջոցները հիմնականում հատկացվում են կոմունալ վճարների մարմանը, օբյեկտներում աշխատող տեղի քաղաքացիների աշխատավարձներին:

Տոկիոն նաեւ անվճար հող է տրամադրում ԱՄՆ-ի ռազմակայանների համար: Ներկայումս Ճապոնիայում տեղաբաշխված են ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայողներ, ներառյալ ծովային հետեւակի դիվիզիան: ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Օկինավա հարավային կղզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս