Բաժիններ՝

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներն Անիի ավերակները կկարողանան շրջել էլեկտրական կառքով

Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով շուրջ 100հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները։

Նշվում է, որ էլեկտրական կառքով շրջայցը տևում է 45 րոպե և այն նախատեսված է միաժամանակ 5 ուղևորի տեղափոխման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031