Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի
վԻնդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, եւս ավելի քան 20-ը համարվում է անհայտ կորած: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հաղորդում է Detik նորությունների պորտալը՝ վկայակոչելով փրկարարական ջոկատի ներկայացուցչին։ «Այսօր առավոտյան որոնողական խումբը հայտնաբերել է եւս հինգ մարմին, որոնք տեղափոխվել են տեղի դիարան»,- պատմել է նա լրագրողներին:
Այսպիսով զոհվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 27: Արեւելյան Ճավայի նահանգի Տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալության վարչության տեղեկատվությամբ՝ 69 մարդ ծանր վիրավորվել է, շուրջ 100-ը՝ թեթեւ վնասվածքներ ստացել: Բացի դրանից, դեկտեմբերի 6-ին փրկրարաները հայտնել են, որ անհայտ կորել է ավելի քան 20 տեղացի բնակիչ: Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն է եւ Ինդոնեզիայի տարածքում գրեթե 130 ակտիվ հրաբուխներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: