«Մեկդ դրան փոխանցեք, որ ահաբեկիչների կողմից գրավված օդանավը Իսրայելի օդուժը թիրախավորել է զորավարժությունների շրջանակներում». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Մեկդ դրան փոխանցեք, որ ահաբեկիչների կողմից գրավված ուղևորատար օդանավը Իսրայելի օդուժը թիրախավորել է բացառապես զորավարժությունների շրջանակներում՝ 2021 թ. հունվար֊փետրվարին։ Պրակտիկորեն նման նախադեպ գրանցված չէ։

Դա ընդամենը մոդելավորված իրավիճակ է։ Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե հենց իսրայելական, այլ Պարսից ծոցի տարածքից դեպի Իսրայել ուղևորվող օդանավի մասին։

Մյուս կողմից, առնվազն քաղաքական փնթիություն է վկայակոչել իսրայելական փորձը՝ հաշվի առնելով

ա) պատերազմի ժամանակ Թել Ավիվի ընդգծված պրոադրբեջանական կեցվածքն, ինչպես նաև ս.թ. հոկտեմբերին Ադրբեջանում իսրայելական F-35 կործանիչների տեղակայման մասին չհերքված տեղեկատվությունը,

բ) աէրոկրատիկ հարցերում Հայաստանի դաշնակցի՝ ՌԴ֊ի հետ Իսրայելի խորքային ու առայժմ չլուծված հակասությունները (2018֊ին Սիրիայի օդային տարածքում Իսրայելի գործողությունների արդյունքում խոցվեց ռուսական ԻԼ֊20֊ը, զոհվեցին 15 ռուս զինվորականներ)»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031