Բաժիններ՝

Նոր ռմբակոծիչներ են ստացվել Արևելյան ռազմական օկրուգի ավիազորամասի սպառազինությունում

Սու-34 նոր ռմբակոծիչներ են ստացվել Խաբարովսկի երկրամասի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ավիազորամասի սպառազինությունում: Այդ մասին հաղորդել է օկրուգի մամուլի ծառայությունը: «ԱՌՕ-ի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ռմբակոծիչների ավիազորամասն ստացել է մի քանի նոր Սու-34 բազմանպատակային ռմբակոծիչներ:

Առաջիկայում ինքնաթիռներն օգտագործվելու են ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում ուսումնա-վարժական թռիչքների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սու-34-ը ռուսաստանյան բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ է:

Նախատեսված է հակաօդային պաշտպանության միջոցներով եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների կիրառմամբ ուժեղ հակազդման պայմաններում օպերատիվ եւ տակտիկական խորության վրա հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու, ցերեկը եւ գիշերը, այդ թվում՝ բարդ օդերեւութաբանական պայմաններում օդային թիրախները խոցելու համար:

Իր մարտական հնարավորություններով Սու-34-ը պատկանում է 4++ սերնդին եւ թույլ է տալիս մարտական առաջադրանքները կատարել առանց պաշտպանակ կործանիչների ուղեկցության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս