ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին սպառնացել է անհետևանք չթողնել Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը
ԱՄՆ-ն ստիպված կլինի պատասխան տալ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ հայտարարելու որոշման համար: Այդ մասինդեկտեմբերի 7-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանֆ: «ԱՄՆ-ը կվճարի իր սխալ վարքագծի համար»,-նրա խոսքը մեջբերում է Channel NewsAsia հեռուստաալիքը: Նա նշել է, որ Պեկինը վճռական հակամիջոցներ կձեռնարկի Օլիմպիական խաղերին պաշտոնական անձանց ուղարկելուց ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ:
Միեւնույն ժամանակ նա չի ճշտել, թե ինչ միջոցների մասին է խոսքը, եւ կոչ է արել հետեւել իրադարձությունների ընթացքին: ԱԳՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ դեռ չինական կողմից հրավեր ստանալուց առաջ Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատրվակով ԱՄՆ-ի դիվանագիտական բոյկոտի մասին հայտարարությունը «քաղաքական դավադրություն» է, որը «դատապարտված է ձախողման»:
«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի քաղաքականացնել սպորտը եւ խոսքերով ու գործողություններով խափանել ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացումը, այլապես դա կարող է վնաս հասցնել մի ամբողջ շարք կարեւոր բնագավառներում համագործակցությանը եւ միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ երկխոսությանը»,-հավելել է նա: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ո՛չ դիվանագիտական ներկայացուցիչների, ո՛չ այլ պաշտոնատար անձանց չի ուղարկի 2022 թվականի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին: Նա նշել է, որ Վաշինգտոնն այդ որոշումն ընդունել է, համարելով, որ ՉԺՀ-ն խաէ, որ իր երկիրը նախարարական մակարդակով ներկայացված չի լինելու Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: