«ՌԴ-ն օգնեց խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ռուսաստանին ծափահարելու փոխարեն ԱՄՆ-ն սկսում է քննադատել». Նազարբաև

Ռուսաստանն օգնել է խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, ԱՄՆ-ն պետք է դրան ծափահարի, ոչ թե քննադատի Մոսկվայի քայլերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Ռուսաստանը օգնեց խաղաղության հաստատմանը (Ադրբեջանի և Հայաստանի միջև): Ռուսաստանին ծափահարելու փոխարեն (ԱՄՆ-ն) սկսում է քննադատել», – ասել է Նազարբաևը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:

Ըստ Նազարբաևի՝ Ռուսաստանի վատը լինելու մասին խոսելը շատերի համար մոլուցք է դարձել:

«Այս ի՞նչ համաշխարհային քաղաքականություն է, չգիտեմ», – խոստովանել է Ղազախստանի առաջին նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031