Բաժիններ՝

Ավստրալիայում արձանագրվել է համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը

Ավստրալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցած օրն աճել է 744-ով եւ գերազանցել 16 հազարը: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները: Հուլիսի 29-ին նոր ախտահարվածների 723 ռեկորդային քանակություն է հայտնաբերվել Վիկտորիայի նահանգում, որը բնակչության թվաքանակով երկրորդ տարածաշրջանն է Ավստրալիայում: Կորոնավիրուսով եւս 18 վարակվածներ են հայտնաբերվել Նոր Հարավային Ուելսի նահանգում եւ երեքը՝ Քվինսլենդի նահանգում:

Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 16 295-ի: Գերատեսչության տվյալներով՝անցած 24 ժամում բժիշկներն արձանագրել են 13 մահացու վախճան, կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 189-ի: Բուժվել է վարակվածների 60 տոկոսը, այսինքն՝ 9 619 մարդ: Երկրի հիվանդանոցներում է գտնվում վարակով 323 հիվանդ, սակայն նրանցից սոսկ 46-ն է տեղավորված ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում, եւս 5 977 հիվանդացած ստանում է ամբուլատոր բուժում: Կորոնավիրուսի առկայության թեստավորում է անցել ավելի քան 4 միլիոն մարդ:

Հունիսի 17-ից երկրում արձանագրվում է վարակման դեպքերի թվի աճ, մի քանի նոր օջախներ են առաջացել մայր ցամաքի խոշորագույն քաղաքներում՝ Մելբուռնում եւ Սիդնեյում: Վիկտորիայի նահանգում վարակի բռնկումը, որի վարչական կենտրոնը Մելբուռնն է, դարձել է տարածաշրջանում նոր սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումների եւ այնտեղ մուտքի եւ ելքի արգելքի սահմանման պատճառ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս