Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1160-ի

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է հինգով եւ հասել 1160-ի, ապաքինվածները վեցով ավելի են: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1160 է, ապաքինվել է 935 մարդ, մահվան դեպքերի թիվը 17 է»,-ասվում  հաղորդագրության մեջ: Կայքի տվյալների համաձայն, նաեւ աճում է կարանտինային ռեժիմի ներքո գտնվողների թիվը՝ 6489 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ է գտնվում 337 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 է, նրանց թվում կա 38 զինծառայող: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 16,5 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս