«Նպատակահարմար չեմ գտել, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի». Վլադիմիր Գասպարյան

«Ռադիոտունը հատուկ պահպանվող օբյեկտ է, իրականացվում է զինված պաշտպանություն: Իմ հրամանով է եղել, որ չեն կրակել, թե չէ ոստիկանները զինված էին հրազենով, և նրանք իրավունք ունեին ու պարտավոր էին այն կիրառել, երբ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնար: Ես եմ կանգնեցրել: Ես հասցրել եմ զանգել ու ասել՝ կրակոց չլինի: Չեմ գտել նպատակահարմար, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով 2018թ. Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից Ռադիոտան գրավման ու դրան ոստիկանության չմիջամտելու հարցին:

Նրա խոսքով՝ ինքը նպատակահարմար է գտել չկրակել, իսկ ահա Ռադիոտունը գրավելու համար պրոցեսուալ ընթացք տալը դատախազության պարտականությունների տիրույթում էր:

Տեսանյութեր

Լրահոս