Բաժիններ՝

Նոր Զելանդիայում հայտնաբերել են 102 օրվա ընթացքում COVID-19-ի առաջին տեղական դեպքերը

Նոր Զելանդիայում 102 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման չբերովի դեպքեր. Օքլենդում քովիդ-դրական են ցույց տվել մեկ ընտանիքի չորս անդամների թեստերը: Այդ մասին հաղորդել է BBC News-ը: Նրանցից ոչ ոք վերջին ժամանակներս քաղաքից չի բացակայել: Օքլենդում շտապ կարգով օգոստոսի 12-ից երեք օրով լոքդաուն է սահմանվել: Քաղաքի բնակիչներին խնդրում են մնալ տանը, զանգվածային հավաքներն արգելված են, այն բոլոր ընկերություններին, որոնք կենսականորեն կարեւոր նշանակություն չունեն քաղաքի համար, պատվիրել են փակվել: Նոր Զելանդիայի մյուս տարածքներում սահմանվել է սոցիալական հեռավորություն:

Տեղի ունեցածի առնչությամբ վարչապետ Ջասնադա Արդեռնը հայտարարել է, որ մինչեւ օգոստոսի 17-ը կհետաձգի խորհրդարանի արձակումն առաջիկա ընտրություններից առաջ: Այս երեք օրվա ընթացքում իշխանությունները փորձում են հայտնաբերել հիվանդացածների շփումները: Անցած 102 օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են COVID-19-ով վարակվածների, սակայն այդ բոլոր 22 մարդիկ վարակը բերել էին արտասահմանից: Նրանք բոլորը վերադառնալուց հետո մեկուսացվել են:

Ընդամենը Նոր Զելանդիայում համավարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1220 դեպք: Մահացել է 22 մարդ: Հունիսից սկսած, երկիրը չեղարկել է կարանտինային սահմանափակումների մեծ մասը, որոնք մտցվել էին մարտին: Կարծիք կար, որ լոքդաունի վաղ սահմանումը, խիստ հսկողությունը սահմանի վրա, արդյունավետ ծանուցումը բնակչությանը, զանգվածային թեստավորումն ու շփումներին հետեւելն իշխանություններին օգնել է վիրուսից լիովին ազատվել երկրի տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս