Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ուժի գործադրումը ԼՂ հակամարտության գոտում։

«Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում ենք անիմաստ կորուստների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և նշում են, որ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930