Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ:
Ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ունեցել են արդյունավետ և կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ՝ թե՛ ընդլայնված կազմով, թե՛ առանձնազրույցի ձևաչափով՝ ընդգծելով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման և համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման փոխադարձ հանձնառությունը.
Կասպից ծովում զինավարժանքներ են մկենարկել ռուսաստանյան վեց նավերի, յոթ ինքնաթիռների եւ ավելի քան 400 զիծառյողների ներգրավմամբ: Հոկտեմբերի 16-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սփյուռքի մեր հայրենակիցներ (), խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները :
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։
Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 15-ին հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Այս մասին Պոմպեոն ասել էր հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ ուզում ավելորդ/անհիմն լավատեսություն ներարկել, բայց իր տևականությամբ պատերազմն ավելի է մոտենում անկանխատեսելիության մեծ չափերի, որտեղ սկսում են մրցել պետական համակարգերն ու հասարակական մշակույթները։ Պատերազմ, որտեղ կարող ես, թղթախաղի լեզվով ասած՝ «300 դառնաս, 301 չդառնաս», ու դա առաջին հերթին վերաբերվում է Ադրբեջանին։ Մնացածը՝ գիշերային «Ռազմահոսիս» մեջ»։
Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի համատեղ մամուլի ասուլիսը:
Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովին:
«Այստեղից միայն մեկ բան է պարզ՝ պետք է ջարդենք և կանգնենք մինչև վերջ, նաև վարելով ճիշտ աշխարհաքաղաքականություն։ Մեր ընկերների, եղբայրական երկրների հետ պետք է մեր հարաբերությունները պահպանենք զգացմունքային տիրույթում, թույլ չտանք, որ ամեն ինչ ընկնի քաղաքական հաշվարկների տիրույթ, քանի որ դա կարող է աղետ լինել։ Այսինքն՝ մարտահրավերը շատ լուրջ է, վտանգը մեծ է, բայց նաև հնարավորություններ կան, պետք է պարզապես ամեն ինչ անենք, ավելի կազմակերպված դառնանք և դիմակայենք այդ ամենին։ Այսօր հայկական գործոնը շատ կարևոր է աշխարհաքաղաքականության մեջ, շատ ավելի կարևորվել է, պարզապես պետք է կարողանանք մեր քայլերը շատ ճիշտ կատարենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Վաղ առավոտից հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Եվրոպայի տարբեր երկրներում։ Համբուրգից բացի, մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անցկացրել նաև Ֆրանսիա-Բելգիա սահմանում։ Հարյուրավոր ավտոմեքենաներ փակել էին երկկողմ երթևեկությունը։ Նրանք պահանջում էին Եվրոպական միության երկրներից առավել կոշտ քայլերի դիմել ագրեսոր երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Նրանք պահանջում էին, որպեսզի պետական հեռուստաընկերությունների լրագրողները գան և լուսաբանեն կատարվողը: Ֆրասիայից լրագրող եկավ, իսկ Բելգիայից՝ ոչ:
Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ արցախյան հակամարտության մասին սոցցանցում արած սկանդալային գրառումն առաջացրել է դժգոհություն ոչ միայն մարզաշխարհում, այլ նաև գերմանական մամուլում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։
Նախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար:
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր և օտարազգիներ, որոնք սատարում են հայ ժողովրդին, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց, և դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Երեկ Արցախում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Ռուստամ Գասպարյանը գլխուղեղային ծանր բեկլորային վնասվածքներ է ստացել:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին:
«Երեկ Ստեփանակերտի մոտակայքում եղել է ռմբակոծություն, սակայն քաղաքը համեմատաբար հանգիստ է, բայց սա չի նշանակում, որ ժողովուրդն արդեն անցել են իրենց առօրյային։ Բոլորը պահպանում են անվտանգության կանոնները, պատսպարված են, այս ամենը կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։