«Սփյուռքի մեր հայրենակիցներ, խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սփյուռքի մեր հայրենակիցներ (??), խաղաղ միջոցով փակեք ??Եվրոպայի, ??ԱՄՆ-ի, ??Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները ⛔️:

Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: ? Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել:

Մեր պահանջը արդար է: Մենք ուզում ենք խաղաղություն և մենք ուզում ենք հակազդում ահաբեկչությանը: Դարձնենք մեր պահանջը բոլոր երկրների առաջնահերթ քննարկման առարկա:

?? Պահանջները հետևյալն են. երկրները 1️⃣ Պետք է դատապարտեն ??Ադրբեջանի և ??Թուրքիայի ագրեսիան, 2️⃣ Պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, 3️⃣ Պետք աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ ??Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն ? իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները:
Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ❌ ճանապարհներ ? , երկաթուղիներ? ու կամուրջներ»:

❗️ Սփյուռքի մեր հայրենակիցներ (??), խաղաղ միջոցով փակեք ??Եվրոպայի, ??ԱՄՆ-ի, ??Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր…

Gepostet von Daniel Ioannisyan am Freitag, 16. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս