Բաժիններ՝

Աննախդեպ բողոքի ակցիաներ. հայերը փակել են Եվրոպայի միջպետական ավտոմայրուղիները

Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները:

Մասնավորապես հարյուրավոր հայեր փակել էին Ֆրանսիա-Բելգիա միջպետական ճանապարհը՝ խցանման մեջ թողնելով բազմաթիվ ավտոմեքենաների: Այն երկկողմանի փակվել էր վաղ առավոտից՝ Եվրոպայի ուշադրությունը Արցախի խնդրի վրա սևեռելու նպատակով: Հայերը բարձրաձայնել են Ադրբեջանի ագրեսիայի մասին, որը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը, պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են պաստառներ, որոնցում գրված է եղել «Արցախը Հայաստան է»: Նրանք պահանջել են նաև, որ բելգիական և ֆրանսիական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանեն ակցիան, ներկայացնեն դրա նպատակը: Հայերի պահանջի մի մասը կատարվել է, Ֆրանսիայից լրագրողներ են ժամանել՝ լուսաբանելու: Դրանից հետո հայերը համաձայնել են երկու կողմից բացել ճանապարհը, ճանապարհը փակ է եղել 1 ժամից ավել: Այնուհետև ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ մեքենաներով շարժվում են դեպի Եվրախորհրդարան:

«Պետք լինի, նույն տղաներով գալու ենք և մեր սահմանը պաշտպանենք»,- միաբերան ասացին հավաքվածները:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հայերը վաղ առավոտից փակ են պահում նաև հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Բելգիա-Նիդերլանդներ, Ֆրանսիա- Շվեյցարիա, Նիդերլանդներ-Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս