Փաթրիք Լանքասթերը YouTube-ի իր ալիքում քիչ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որում ներկայացնում է իրադրությունը Ստեփանակերտում:
Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ հարցազրույց են տվել «Ռիա Նովոստիի»–ն՝ միաժամանակ պատասխանելով «Россия сегодня»–ի ղեկավար Դմիտրի Կիսիլյովի հարցերին։
Թաիլանդի իշխանությունները հայտարարել են Բանգկոկում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող հակակառավարական բողոքների ֆոնին:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա Մարինա Թևոսյանը:
Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում:
Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է զինվորականների մասով հանդիպում կազմակերպել` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 168.am-ը ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանին հիշեցրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագրի մասին և փորձեց թույլատրելի սահմանում պարզել՝ արդյո՞ք ինչ-որ բան արվում է դրա շրջանակում ՀՀ օդային սահմանի պաշտպանության ուղղությամբ:
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից երկու օր անց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց հայտարարություն, որում նշված էր, որ հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների հորդորները՝ իր գլխավորությամբ կազմակերպում է կամավորների ցուցակագրում։ Օրերս կուսակցության մեկ այլ անդամ՝ Գևորգ Սաֆարյանը, հայտնեց, որ կուսակցությանը կամավորագրվել է 1000-ից ավելի կամավոր և պատրաստակամություն հայտնել Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարությամբ մեկնել Արցախ, սակայն մինչ այս պահը մեկնելու թուլտվություն ստանալ չի հաջողվում։
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում կասեցված «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության համակարգումը իրականացվել է Սիրիայի տարածքից:
Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:
Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:
18 օրվա մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է Ադրբեջանի օդային հարձակման ավելի քան 180 միջոց, այդ թվում՝ 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը՝ հավելելով, որ ձեռնարկվում են բոլոր համապատասխան միջոցները, որ ՀՀ ՀՕՊ-ը լինի ինքնաբավ և կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանությունը, մարտական խնդիրները:
Աշխարհասփյուռ հայությունը, մեկ բռունցք դարձած, զինվորագրվել է Հայոց բանակին, Արցախի պաշտպանության սուրբ գործին և աշխարհից պահանջում է միջամտել թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին, ի դերև անել հայկական պատմական հողի, Հայոց երկրորդ պետության նկատմամբ նրանց նորօսմանական նկրտումները:
Թուրքական F-16 ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին:
Հայաստանը ե՞րբ կդիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ագրեսիան անդրադառնում է նաև ՀՀ տարածքի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց ավելի վաղ ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար կդիմի բոլոր միջոցներին, ներառյալ՝ ՀԱՊԿ-ին:
Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախյան առաջին հերոսամարտում 1992-1994 թվականների ընթացքում ականատես է եղել թշնամու վայրագություններին, այսօր՝ տարիներ անց, նրա ձեռագիրը չի փոխվել, նույնն է, սակայն օգտագործվող գործիքակազմը տարբեր է։
Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։
Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ Սու-25 ինքնաթիռ: Հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:
Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել՝ ներկայացնելով, որ Արցախի դեմ ագրեսիայում չկա թուրքական մասնակցություն. մի կողմից, որ չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, ինչպես նաև՝ չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի Ահմեթ Յեսևիի համալսարանի 2020-2021թ․ ուսումնական տարվա բացման արարողությանը անցկացված տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձել է Հայաստանին, արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) չեզոքացրել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի երկու անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել Վոլգոգրադում:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանի ասուլիս։
2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել: