Բաժիններ՝

Զինավարժանքներ են մեկնարկել Կասպից ծովում

Կասպից ծովում զինավարժանքներ են մկենարկել ռուսաստանյան վեց նավերի, յոթ ինքնաթիռների եւ ավելի քան 400 զիծառյողների ներգրավմամբ: Հոկտեմբերի 16-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

«Զինավարժանքը տեղի կունենա Կասպից ծովի կենտրոնական մասում՝ Ապշերոնայն թերակղզուց դեպի հյուսիս: Ընդամենը ծովային զորավարժություններում գործի կդրվեն վեց նավ, յոթ ինքնաթիռ եւ ավելի քան 400 զինծառայող»,- նշել են զինվորական գերաետսչությունում: Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հսկիչ ստուգման շրջանակում անցկացվող միջոցառումները «որեւիցե սպառնալիք չեն ներկայացնում եւ սահմանափակումներ չեն ստեղծում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս