Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը Սալթաբաշի «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինս ֆենոմեն են դարձրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել, պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։

Խորհրդի որոշմամբ՝ դատախազը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31