Ալմաթիում վերականգնվել է «Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումը
«Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումն Ալմաթիում լիարժեք վերականգնվել է:
Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Միր 24» հեռուստաալիքը:
«Միր 24»-ը հունվարի 7-ին տեղեկացրել էր, որ «Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումը Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում վերականգնվել է: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Ալմաթիում «Միր»-ի մասնաշենքում բռնկված հրդեհի մասին: Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել էր, որ կողոպտիչները հեռուստատեսության գրասենյակից դուրս էին բերել տեխնիկան, շենքի մի մասը ջրով էր պատվել, և շենքում անծանոթ մարդիկ են անցուդարձ արել: