Բաժիններ՝

Ամստերդամում կորոնավիրուսի դեպքերի 91 տոկոսը բաժին է ընկնում օմիկրոն շտամին

Ամստերդամում կորոնավիրուսի դրական թեստերի 91 տոկոսի դեպքում հայտնաբերվում է վիրուսի «օմիկրոն» շտամը: Այս մասին հայտնել է Ամստերդամի վարակաբանական վերահսկողական տարածաշրջանային ծառայությունը:

Նիդերլանդների իշխանությունները երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը լոքդաուն են հայտարարել, փակ են բոլոր սրճարանները, բարերը, ռեստորանները, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, մարզասրահները, գեղեցկության սրահները, խանութները՝ բացառությամբ այնպիսինների, որտեղ վաճառվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Այս օրերին երկում գործում են միայն մթերային խանութները, դեղատները, գրադարանները, ավտոդպրոցները: Դպրոցները ևս փակ են, իսկ մեծահասակներին հորդորում են հնարավորության դեպքում աշխատել հեռավար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս