
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը գերակշռող է դարձել Նորվեգիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը գերակշռող է դարձել Նորվեգիայում: Այս մասին հայտնում է Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտը:
Ավելի վաղ նորվեգական NKR հեռուստատեսությունը հայտնել էր, որ «օմիկրոնը» գերակշռում է նաև երկրի մայրաքաղաք Օսլոյում:
Ինստիտուտի տվյալներով՝ անցած շաբաթ Նորվեգիայում հաստատվել է նոր շտամով վարակի 6 143 դեպք: