Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին:
Վարուժան Սիրափյանն ընդգծեց՝ Պուտինին զանգահարելով՝ Էրդողանը ցանկացել է ուղիղ Ռուսաստանի հետ խոսել Արցախի հարցի վերաբերյալ՝ այդպիսով փորձելով բարձրացնել իր դերը. «Չեմ կարծում, որ իր դերի բարձրացումը կհաջողվի Թուրքիային, բայց Էրդողանն ուղիղ խառնվել է այդ գործընթացի մեջ: Դա անկարելի է: Չմոռանանք, որ բոլոր երկրները գոնե խոսքով ասացին, որ այս պատերազմը պետք է դադարի և խոսակցության անցնեն, միակ երկիրը, որ դա չասաց՝ Թուրքիան էր, որն ուզում է կրակի վրա յուղ լցնել և շարունակել»:
«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»:
Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, և որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ:
Կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Կարծում եմ, մի քանի կարևոր հանգամանք անպայման պետք է նկատի ունենալ՝ Արցախի ճանաչման իրավաքաղաքական ենթահողի ձևավորումը նկատելու համար։ Նախ՝ իհարկե Թուրքիայի ներգրավվածության փաստը։ Արդեն ամենաբարձր ատյաններից հնչում են, քվեարկվում են Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ դատապարտումներ։ Քննադատվում են Ադրբեջանի ագրեսիան ու այդ ագրեսիան քաջալերող Անկարայի մոտեցումները, առավել ևս՝ Անկարայի կողմից ահաբեկչության տարհանումը դեպի Հարավային Կովկաս։ Այս բոլորը քննադատվում են գերտերությունների պաշտոնական մակարդակներով։ Թուրքիայի և Ադրբեջանի նույնականացումը կհանգեցնի Արցախի նկատմամբ իրավաքաղաքական բարենպաստ միջազգային դիրքորոշումների։
Ադրբեջանը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային Հարություն Դոխոյանի ասուլիսը` Ուղիղ
«Ավելին՝ Թուրքիան ավելացրեց իր ռազմական աջակցությունն Ադրբեջանին և նաև հայտարարեց, որ իր երկինքը փակում է ՀՀ մարդասիրական բեռներ տեղափոխելու համար, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այլևս անթաքույց ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղացող, իսկ Ռուսաստանը հասկացնում է Թուրքիային, որ պետք է երբևէ մտադրություն չունենա Մինսկի խմբի համանախագահություն ընդգրկվելու համար»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան բացահայտ ցույց է տալիս նաև, որ իր նպատակը հայերի մասով շարունակում է նույնը մնալ, այն է՝ իրականացնել հայերի ցեղասպանություն։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը:
Ադրբեջանն ուզում է միանգամից Արցախի հարցը լուծել՝ թելադրելով իր կամքը, այսինքն, Արցախը լինի Ադրբեջանի կազմի մեջ: Դա է իր խնդիրը, ծրագիրը: Թուրքիան ուրիշ խնդիր է ուզում լուծել. Ադրբեջանի հետ մեկտեղ՝ այդ հարցը լուծել, և հետո Ադրբեջանին սարքել իր անկլավը: 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը:
4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցվել Կեմերովոյի մարզի Շերեգեշ քաղաքի արձարձաններում:
«Իրանի հակաօդային ուժերն են զգետնել այդ ԱԹՍ-ն։ Այստեղ ամեն ինչ պարզ է, և մեկ անգամ չէ, որ Իրանը հայտարարել է, որ թույլ չի տալու, որպեսզի իր տարածքը դարձնեն թատերաբեմ։ Իրանն արդեն ասել է, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները չի հանդուրժելու։ Խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն իսրայելական արտադրության է, տեղի ռազմական փորձագետները և վերլուծաբանները բարձրաձայնում էին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտության գոտուց այդքան հեռավորության վրա հայտնվում է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարք»,- նշեց Ահարոն Վարդանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների սանձազերծմամբ փորձում է լուծել իր կլանի երկարակեցության հարցը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Ռումինիայի Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբանը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դեմ պայքարում: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում առնվազն 13 մարդ այրվածքներ են ստացել կատերի պայթյունի հետեւանքով:
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակը, փաստերի ստուգմամբ և աղբյուրների հետազոտությամբ, ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի բանակի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդահակահարության թեմայով, խորը վերլուծություններով ցույց տվել անհերքելին՝ տեսանյութում հենց ադրբեջանցի զինվորներներն են, իսկ սպանվածներն այն նույն հայերը, որոնց գերեվարելու պահը ֆիքսվել էր տարածված մեկ այլ տեսանյութով:
Եվրոպական Միությունը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի պատմությանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
168TV ԼՐԱՀՈՍ
Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Միացյալ Թագավորությունը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: