«Խոցել եմ 7 տեխնիկա, ապաքինվելուց հետո մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները». Հարություն Դոխոյան

«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը, ով խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ:

«Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան է ներդրել ու դու գտնում ես քո ուզազը, դա մի մեծ ուրախություն է պարգեւում։ Երբ գալիս է մեքենա է, որտեղ տաք ծածկոցներ կան, մենք ասում ենք՝ տղերք, էսօր մենք չմրսեցինք։ Մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը դա մի մեծ ուժ է, որը զգալով երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031