Մի ծաղկով գարուն չի գալիս, և բնականաբար մի հոդվածով Ռուսաստանը դեռևս չի ակտիվացնում հակաթուրքական «քրդական ճակատը». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էրդողանը փորձում է «կծել» Ռուսաստանին՝ ակտիվանալով Ուկրաինայում և Զելենսկիի հետ ռազմական ոլորտին առնչվող ինչ-որ հուշագիր կնքելով։

Գրեթե միաժամանակ դեռևս խորհրդային տարիներից հայտնի ռուսական «Международная жизнь» հանդեսի կայքում հրապարակվում է հոդված, որում գործածվում է «քրդական գարուն» արդեն համարյա մոռացված բնորոշումը։

Մասնագետները գիտեն, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լռելյայն, իսկ միգուցե նաև գաղտնի գրավոր պայմանավորվածություն կար առ այն, որ Մոսկվան չի խթանելու քրդական շարժումը։

Հայտնի ասացվածքը պնդում է, որ մի ծաղկով գարուն չի գալիս, և բնականաբար մի հոդվածով Ռուսաստանը դեռևս չի ակտիվացնում հակաթուրքական «քրդական ճակատը», բայց փաստն արձանագրելն ամենևին ավելորդ չի լինի։

#մահ_թշնամուն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031