«Վիճակն անփոփոխ է՝ երեկ և այսօր վաղ առավոտյան ուժգին հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին, կան ավերածություններ։ Սակայն այս ամենը որևէ կերպ չի փոխում ժողովրդի կամքը, վճռականությունը։ Այսպես էլ կանգնել ենք ու կանգնելու ենք մինչև վերջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիանդամ, Սենատոր Բոբ Մենենդեսն այսօր հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այն լուրերին, թե թուրքական զինուժը սկսել է փորձարկել Ռուսաստանից գնված ՀՕՊ-Ս-400 համակարգերը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը երեկ լիազորությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Մենք տեղեկացանք, որ նրա լիազորությունները կդադարեն երկուշաբթի, որից հետո վերջինս կնշանակվի արդարադատության փոխնախարար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ եւ կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլեւ բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մշտապես բարձաձայնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը, որն իր անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում պետք է համապատասխան արձագանք ցույց տա: Սակայն, բացի ՀԱՊԿ համաձայնագրում առկա պատավորություններից, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաեւ հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը:
Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա:
ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա·
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից։ Վարչապետը, դեռ պատերազմը չավարտված, պատերազմական հրամանատարներին պարգեւատրելու գործով է զբաղված, խորհրդարանի խոսնակն էլ ԱԺ աշխատակիցներին է դասային աստիճաններ շնորհում այս օրերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀՀ դատական համակարգը համառորեն չի ցանկանում ազատ արձակել։ Բայց նա, ինչպես մեզ հայտնեցին, դրանից չի ընկճվել, ոգին տեղն է, ուշք ու միտքն էլ՝ սահմանին ու զինվորներին։ Նրան այցելում են թիմակիցները, փաստաբանը՝ ավելի հաճախակի։ Օրերս այցելել է նաեւ Ծառուկյանի թիմակից կամ «զինակից» Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ ասաց, որ Ծառուկյանն ամուր է, ոգին բարձր է եւ անսահման մտահոգված է զոհերով ու սահմանին տիրող իրավիճակով։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով»:
Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են, ասված է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել:
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:
Ռուսական «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում դա կթողնի լուրջ հետեւանքներ անվտանգության ոլորտում:
Մեծ Բրիտանիան կպատրաստվի Եվրամիության հետ առեւտրական գործարքի բացակայության սցենարին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից հետո:
Անվտանգության սպառնալիքի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը, որը հոկտեմբերի 15-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաքում սահմանվել է զանգվածային հակակառավարական բողոքների պատճառով, կտեւի 30 օր կամ ավելի քիչ:
Սեպտեմբերին Եվրամիության երկրներում մարդատար ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանամիջոցի համեմատությամբ 3,1 տոկոսով աճել են:
Ղրղզստանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարի 17-ին:
Մեքսիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդային ձերբակալել են Լոս Անջելեսի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում:
Կորոնավիրուսային վարակի դեմ «էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին:
Արտասահմանցի ճանապարհորդները պետք է իրենց առողջական վիճակի մասին հատուկ ձեւ լրացնեն: Կուբայի տեղեկատվության համաձայն, այժմ քննարկվում է ինքնաթիռում այդ անկետաների բաժանման հնարավորությունը՝ վաղօրոք լրացնելու համար:
Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահություն է հայտնել ռուսաստանցիների 58 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները:
Առանձին ուղղություններում եթե մեր զորքերը նահանջում են, աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորում են անում, չպետք է այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել:
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը: