Բաժիններ՝

Ֆլորիդայում 13 մարդ է տուժել կատերի պայթյունի հետևանքով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում առնվազն 13 մարդ այրվածքներ են ստացել կատերի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է տեղական WPLG Local 10 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության գումարտակի հրամանատար Սթիվեն Գոլանին:

Գոլանի խոսքով՝ Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքի կառանավայրում կատերի վրա պայթյունի ժամանակ գտնվել է 21 մարդ: Այրվածքներ է ստացել 13 մարդ, որոնցից հինգին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից շատերը հրաժարվել են մեկնել ստացիոնար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս