Պատրաստվում են տոնել 2 տարի առաջ զավթված ՍԴ-ի 26-ամյակը
Իշխանությունների կողմից զավթած Սահմանադրական դատարանում որոշել են այսօր՝ փետրվարի 4-ին, մեծ շուքով նշել դատարանի կազմավորման 26-ամյակը։
168.am-ի տեղեկություններով՝ հրավիրված են ներկա ու նախկին պաշտոնյաներ. միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։
Թե ինչ բովանդակություն են ունենալու արևմտյան կազակերպությունների ղեկավարների ելույթները, դժվար է գուշահել: Բայց ինքնին խորհրդանշական է ժողովրդավարություն քարոզողների ներկայությունը իշխանության կողմից խայտառակ ճնշումների միջոցով զավթված ՍԴ-ում, երբ այդ կառույցը ղեկավարում է դատարանի պատմության միակ ապօրինի նախագահը:
Գուցե տիկնայք դատապարտելո՞ւ են դատական համակարգը քանդած և Սահմանադրական դատարանը զավթած քաղաքական մեծամասնությանը՝ առաջնորդի գլխավորությամբ: Կամ՝ վերջապես հետաքրքրվելու են, թե ինչպե՞ս ստացվեց, որ գործող Սահմանադրական դատարանի գործունեության երբեմնի արդյունավետությունն այս մեկուկես տարվա ընթացքում բարձր վարկանիշից գլորվեց անդունդը:
Առաջիկայում կտեղեկացնենք, թե ովքեր և ինչ ուղերձներով էին մասնակցում փաշինյանական ռեժիմի կողմից «բռնաբարված» թիվ մեկ զոհի՝ զավթված ՍԴ-ի «հոբելյանին»: