«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՄԻԵԴ-ը բազմաթիվ դիմումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն առնչվող միջպետական գանգատների շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու մասին:
IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում լուռ ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Մարիա Հակոբջանյանը, որն այս օրերին Երևանում է, փորձում է ակտիվ գործունեություն ծավալել, օգնում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածներին, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում։
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7510 կորուստ:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ՝ նշելով, որ չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին:
Ռուսաստանում աշխատող աշխանքային միգրանտների թիվն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել է գործնականում մեկ քառորդով եւ կազմել շուրջ 1,8 միլիոն մարդ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 20 հազար 582 դեպք՝ 85 տարածաշրջաններում
«Ֆարմասինթեզ» ընկերությունը պլանավորում է 2021 թվականի առաջին եռամսյակում մեկնարկել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը:
168.am-ը շարունակում է անդրադառնալ պետական գերատեսչություններում տրվող պարգևավճարների թեմային․ հաջորդ կառույցը, որտեղ հարցում էինք ուղարկել՝ ՀՀ Անվտանգության խորհուրդն է։
Դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանի այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Facebook սոցիալական ցանցի էր էջում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմը 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացված միջոցների խնայողություններից և տնտեսումներից 34 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե՝ ռազմական դրության պայմաններում պետական այլ առաջնահերթ կարիքների ֆինանսավորման նպատակով։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանի ԶՈւ ղեկավարում փաստացի չկա, կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում:
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը վստահ է, որ Արցախն այսօր դարձել է դարպաս, որի միջոցով ահաբեկիչները փորձում են հասնել աշխարհի տարբեր անկյուններ, այդ թվում՝ Ռուսաստան:
Ռուսաստանը Հարավային Կովկասում ահաբեկչական ներկայության դեմ գործողությունների է պատրաստվում։ Վերջին օրերին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները կրկին սկսել են ակտիվորեն շրջանառել Արցախյան հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թեման՝ այն ըստ էության դիտարկելով ՌԴ ազգային անվտանգության խնդիր։
Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ գիշերը բավականին ինտենսիվ և ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, մերձակայքում և Շուշի տանող ճանապարհներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին» ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ»:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը. Ուղիղ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ծայրահեղական վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկություններին: Նա մասնավորապես նշել է, որ այս ամենը չի կարող Մոսկվայի մոտ լուրջ մտավախություններ չառաջացնել, քանի որ իրավիճակի նման զարգացումը սպառնում է արդեն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացմամբ։
«Մենք չենք կարող դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան, քանի որ Հայաստանը չի վավերացրել այդ դատարանի կանոնադրությունը: Վաղուց ստորագրված է, բայց վավերացված չէ: Կարծեմ Ադրբեջանն էլ նույն կերպ չի վավերացրել: Այսինքն՝ այդ դատարանը մեզ համար հասանելի չէ»,- ասաց Արա Ղազարյանը:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար:
Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել 26 ուսուցիչ։
Շատ պետությունների շահերից չի բխում, որ Թուրքիային և Ադրբեջանին ուղիղ ճնշման տակ պահեն և պատժամիջոցների ենթարկեն Արցախի դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հանդես գալով խորհրդարանական կոմիտեում, հայտարարել է ԱՄՆ-ի հետ ընտրություններից հետո «սերտ փոխգործակցության մասին եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ կայուն հարաբերություններ կհաստատվեն: