Բաժիններ՝

Թուրքիայում քաղաքական հետապնդումները շարունակվում են. Դիարբեքիրում 26 ուսուցիչ բերման է ենթարկվել

Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել 26 ուսուցիչ։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրոնոս» լրատվական կայքին հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին բերման են ենթարկվել Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։ Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։

Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։ Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական ցանցերում գրառումների և ժողովրդավարական միջոցառումներին մասնակցելու համար։

Դիարբեքիրը լինելով քրդաբնակ, տարբերվում է մնացած քրդաբնակ քաղաքներից։ Այստեղ, չնայած թուրքական քաղաքական հետապնդումներին, քուրդ բնակչությունը ամեն րոպե պայքարում է իր ազգային դիմագիծն ու իրավունքները պահպանելու համար։

Պատրաստեց՝ Գայանե Կիրակոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30