Սիրիայի ամբողջ տարածքը նոյեմբերի 6-ին առանց էլեկտրականության է մնացել վթարի պատճառով, էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերսկսվի աստիճանաբար:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օգոստոսի 12-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվեց իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ դադարեցնելով պատգամավորի լիազորությունները։
Երեկ առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրատապ այցով մեկնել են Մոսկվա։
Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ:
Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքին:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:
Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո կհամագործակցի Պեկինի հետ եւ կպահպանի փոխադարձ հարգանքի սկզբունքները:
Պելոպոննեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Կատակոլո նավահանգստում բացահայտվել են 65 անօրինական միգրանտներ, այդ թվում՝ Գյուլենական շարժման 20 ներկայացուցիչ և Քուրդիստանի ժողովրդական կուսակցության 10 անդամ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք»:
«Կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել». Պեգովը Շուշիում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից:
ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: Այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում:
Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը գնացել է նվազման:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) ՀՀ Ոստիկանությանը կոչ է անում դադարեցնել Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ոտնձգությունները։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական կողմի ակնարկները չափազանց բարդ են և բազմաշերտ, և ըստ այդմ՝ ըստ նրա՝ երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնում, որ Արցախում ծավալված պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի, ակնարկում է, որ հնարավոր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքը որոշակի սադրանքների գնա Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ: «Եթե ուշադիր լինենք իրանցի պաշտոնյաների հայտարարություններին, նաև […]
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ստացված վերջին տվյալների, Ադրբեջանի իշխանությունների մոտ հայտնվել է 21 ռազմագերի։ Այս տեղեկությունը հայտնել էր ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. Ուղիղ
«Ահաբեկչության վտանգն աշխարհում նոր ընկալում է ստանում, այդ հանգամանքը չի խոսում Ադրբեջանի օգտին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 40 օրերին, ռազմաճակատում ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական գործընթացի հաջողության հնարավորություններին։
Թուրքական «HaberTürk» լրատվամիջոցի վերլուծաբան Մուհարրեմ Սարըքայան իր սյունակում հոդված է հրապարակել՝ փորձելով վերլուծել, թե ինչպես կդասավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին:
Նորվեգիայի իշխանությունները կորցնում են վերահսկողությունը կորոնավիրուսի հետ կապված իրադրության նկատմամբ, նոր միջոցներ են հարկավոր վարակի տարածումը սահմանափակելու համար, հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։
ՀՀ դատախազությունը հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանցանքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով:
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:
Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: