
Աֆղանստանում թալիբները գրոհել են ուղեփակոցի վրա, զոհվել է 13 զինվորական

Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 13 զինծառայողներ են զոհվել, եւս հինգը վիրավորվել դեկտեմբերի 16-ի առվոտյան Բագլանի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհը կատարավել է Փուլի Խումրի քաղաքի՝ Բագլանի հյուսիսային նահանգի վարչական կենտրոնի Վազիրաբադի շրջանում: Փուլի Խումրիի ոստիկանությունը հավաստել է թալիբների հարձակման մասին տվյալները:
Իր հերթին 1TV հեռուստաալիքը Twitter-ում, վկայակոչելով մի աղբյուր, հայտնել է «Թալիբանի» զինյալների հարձակման մասին Ուրուզգանի նահանգում (երկրի կենտրոնական մաս): Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 13 ներկայացուցիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: