
«Ի՞նչ լեզվով ձեր հետ խոսենք, քաղաքական իշխանության ղեկավարնե՛ր, որ հասկանաք»․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդեն մի քանի ժամ է՝ հայկական սոցցանցերում մի սարսափելի լուր է դեգերում, որ կրկին մեծ թվով գերիներ ունենք: Պետական ոչ մի մարմին, ոչ մի պաշտոնատար անձ չի հերքում և չի հաստատում այս լուրը:
Ի՞նչ լեզվով ձեր հետ խոսենք, քաղաքական իշխանության ղեկավարնե՛ր, որ հասկանաք։ Բեռ ունեք ստանձնած, որը չեք կրում, և հետաբար պետք է մեծ արագությամբ ամբողջ կազմով հեռանաք»: