Բաժիններ՝

Ռուոհանին հայտարարել է, որ Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտության համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի ղեկավար Դոնալ Թրամփին անվանել է ահաբեկիչ եւ նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար:

Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է դեկտեմբերի 16-ին:

«Ոմանք ասում են, թե մենք խանդավառված ենք (ԱՄՆ-ում) Ջոզեֆ Բայդենի իշխանության գլուխն ացնելուց: Դա այդպես չէ, բայց մենք շատ երջանիկ ենք, որ հեռացավ Թրամփը:- հայտարարել է նա:- Դա մի մարդ է, որը հանցագործություններ է կատարել, սպանել մարդկանց եւ ահաբեկիչ էր, եւ նույնիսկ խոչընդոտում է պատվաստանյութի (ներմուծմանն Իրան)»:

Իրանի նախագահի ելույթը հեռարձակել է երկրի պետական հեռուստատեսությունը: Ռոուհանին հույս է հայտնել, որ «Բայդենի օգտին ԱՄՆ-ի ժողովրդի ձայնը ձայն է հօգուտ օրենքների կիրառման, այլ ոչ թե դրանց խախտման»:

«Դրանք ձայներ են հանուն հանձնառությունների կատարման՝ դրանցից հրաժարվելու փոխարեն»,- նշել է նա:

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ նավթի արտահանման ոլորտում Թեհրանի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո:

Իսլամական Հանրապետության վարկածով՝ մնացած մասնակիցներն, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն հետեւում իրենց պարտավորություններին համաձայնագրի տնտեսական մասում, ուստի միջուկային գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: Այդ առնչությամբ Իրանը ձեռնամուխ է եղել համաձայնագրի շուրջն իր այն պարտավորությունների կատարման փուլ առ փուլ դադարեցմանը, որոնք վերաբերում են ուրանի հարստացանն ու հետազոտական գործունեությանը, իսկ հունվարի սկզբին հայտարարել է այդ գործընթացի ավարտի մասին, հաղորդել էվՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս